Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
14.03.2017 | 00:05

Արդարև, Տիրոջ հոգին լցնում է տիեզերքը, և Նա, ով պահում է ամեն ինչ, գիտե, թե ով ինչ է բարբառում։ ՈՒստի նա, ով անիրավ բաներ է շշնջում, չի ծածկվելու և չի խուսափելու արդարացի դատապարտությունից։ Ամբարիշտների խորհուրդների քննություն պիտի լինի, նրանց ասածների լուրը պիտի հասնի Տիրոջը, և նրանք պիտի կրեն իրենց անիրավությունների պատիժը։ Նախանձախնդիր ականջը լսում է ամեն բան, և քրթմնջյունն ու շշնջյունն անգամ չեն մնա ծածուկ։


Իմաստություն Սողոմոնի 1. 7-10

Դիտվել է՝ 2604

Մեկնաբանություններ